ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

Երաշխիքներ

Ամերիաբանկն առաջարկում է Ձեզ բանկային երաշխիք`  ի ապահովումն Ձեր գործարքի բարեհաջող իրականացման: Բանկային երաշխիքը բանկի կողմից թողարկված գրավոր պարտավորություն է, որ տրվում է կողմերից մեկի հանձնարարությամբ, որով բանկը պարտավորվում է վճարել որոշակի դրամական միջոցներ բենեֆիցիարին`  նրա առաջին իսկ պահանջով` երաշխիքի պայմանների կատարման դեպքում:  Հաճախորդի պահանջով Բանկը կթողարկի նաև Անուղղակի/Հաստատված երաշխիք, որի դեպքում բանկի կոնտր-երաշխիքի դիմաց արտասահմանյան գործընկեր-բանկը շահառուի օգտին է թողարկում իր երաշխիքային նամակը: 


Բանկային երաշխիքի տեսակները

  • ADVANCE PAYMENT GUARANTEE/ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ` Բանկը պարտավորվում է փոխհատուցել կանխավճարը գնորդին, եթե վաճառողը չկատարի իր պայմանագրային պարտավորությունները:
  • PERFORMANCE BOND/ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ` Երաշխիք, որով բանկը պարտավորվում է փոխհատուցել բենեֆիցիարին` վաճառողի/ծառայություն մատուցողի պայմանագրային պարտավորությունները սահմանված ձևով չկատարելու դեպքում:
  • BID BOND/ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ` Այս երաշխիքը կոչված է փոխհատուցելու ծախսերը, որ առաջանում են մրցույթի կազմակերպչի համար, եթե պատվեր ստացած կազմակերպությունը հրաժարվում է այն իրականացնել, ինչի պատճառով նոր մրցույթ է կազմակերպվում:
  • PAYMENT GUARANTEE/ՎՃԱՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ` Այն ապահովում է գործարքով սահմանված վճարման իրականացումը:
  • CUSTOM BOND/ՄԱՔՍԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ` Երաշխիքի հատուկ տեսակ, որը տրվում է ի շահ ՌԴ մաքսային ծառայության`  ի ապահովումն մաքսային տուրքերի վճարման:
  • STANDBY L/C /ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԱԿՐԵԴԻՏԻՎ` Ակրեդիտիվի ձևով թողարկված բանկային երաշխիք, որի նպատակն է ծածկել պարտավորությունները չկատարելու հնարավոր ռիսկը:


Բանկային երաշխիքի առավելությունները

  • Միջոցների տնտեսում. բանկային երաշխիքները բավականին էժան են վարկերի համեմատությամբ: 
  • Գործարքների կատարման ռիսկերի կրճատում.

 

 Բանկային Երաշխիքը տրամադրվում  է.

  • Հաճախորդի կողմից դեպոնացվող դրամական միջոցների հիման վրա 
  • այլ միջոցների գրավադրմամբ.
    • ՊԿՊ, ոսկու ստանդարտացված ձուլակտորներ,
    • հիմնական միջոցներ (անշարժ, շարժական), երաշխիքներ և երաշխավորություններ,
    • դրամական հոսքեր, շրջանառու միջոցներ կամ խառը գրավ:

 

Գրավի գնահատում.

Հիմնական միջոցները գնահատվում են Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված սակագների: Գնահատման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են դիմողի/վարկառուի կողմից:


Գրավի ձևակերպում.

Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են դիմողի/վարկառուի կողմից:


Գրավի ապահովագրություն.


Տարեկան ապահովագրություն՝ վարկի գումարի/մնացորդի չափով: Գրավը պետք է ապահովագրվի Բանկի հետ համագործակցող անկախ ապահովագրական կազմակերպությունների կողմից: Ապահովագրվում են անշարժ գույքը, բացառությամբ հողի, շարժական գույքը, ապրանքանյութական պաշարները՝ պատրաստի արտադրանք, հումք-նյութեր և այլն (ըստ անհրաժեշտության): Ապահովագրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են դիմողի/վարկառուի կողմից:


Գրավի բռնագանձում.

Ուշադրությու'ն. ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈւՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈւ ՊԱՐԱԳԱՅՈւՄ ՎԱՐԿԱՌՈւԻ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈւԻ ԱՅԼ ԳՈւՅՔԻ ՀԱՇՎԻՆ:


Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

Ուշադրություն.
ՎԱՐԿԱՌՈւԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ, ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐԸ և ԱՅԼ ՄԱՐՈւՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ ՎԱՐԿԱՌՈւԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՏՐՈւՄ:

 


Թարմացված է առ 17.06.2016 թ., 9:59

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.