ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Էսքրոու հաշիվներ

Առևտրային գործարքների իրականացման ռիսկերը նվազագույնի հասցնելու հիանալի միջոց է Ամերիաբանկի կողմից առաջարկվող էսքրոու հաշիվը:
 

Ի՞նչ է այն.

Էսքրոու հաշիվը հատուկ բանկային հաշիվ է, որի վրա դեպոնացվում են ապրանքի, ծառայության կամ անշարժ գույքի ձեռքբերման միջոցները` որպես գործարքի կատարման երաշխիք: Գումարը տրվում է Շահառուին միայն պայմանագրով պահանջվող փաստաթղթերի ներկայացման դեպքում:
 

Էսքրոու հաշիվը ներառում է.

  • հաճախորդի համար բանկում էսքրոու հաշվի բացում,
  • էսքրոու հաշվին Հաճախորդի միջոցների դեպոնացում /միջոցների սառեցում/,
  • պարտավորությունների կատարման փաստաթղթային հավաստում բանկին,
  • էսքրոու գումարի վճարում:
     

Էսքրոու հաշվի առավելությունը

Այն լավագույն տարբերակն է կողմերի վստահության համար, քանի որ միայն պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում վճարումը պարտադիր կիրականացվի:

Էսքրոու հաշվի բացում և սպասարկում
1. Հաշվի բացման և սպասարկման միջնորդավճար միանվագ 0,3% էսքրոու գումարից, նվազագույնը ` 50 000 դրամ, առավելագույնը` 700 000 դրամ
2. Էսքրոու պայմանագրում պայմանների փոփոխություն 25 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր լրացուցիչ համաձայնագիր կնքելու համար
3. Հաշվի փակում անվճար
4. Հաշվից գումարի կանխիկացում համաձայն “Կանխիկով կատարվող գործառնությունների” սակագների
5.Հաշվից գումարի փոխանցում համաձայն “Փոխանցումների" սակագների


Ուշադրությու'ն.
էսքրոու գործառնության միջնորդավճարը կարող է փոփոխվել Բանկի իրավասու մարմնի որոշմամբ: Հաստատված միջնորդավճարի մասին Հաճախորդը տեղեկացվում է որոշման կայացման հաջորդող աշխատանքային օրը. հաշվարկման և վճարման կարգը սահմանվում է պայմանագրով:
էսքրոու գումարի առավելագույն չափը պայմանավորված է գործարքի պահանջներով:

էսքրոու գործառնության ժամկետը պայմանավորված է գործարքի ժամկետով:

էսքրոու գործառնության արժույթը պայմանավորված է գործարքի արժույթով:


"Էսքրոու հաշվով գործառնություն կատարելու" հայտ 


Թարմացված է առ 10.01.2017 թ., 13:43

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.