ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

Ուղղակի ներդրումներ
Ուղղակի ներդրումների գործառնությունների շրջանակներում Ամերիաբանկը ընկերություններին առաջարկում է ֆինանսավորման ճկուն, անհատականացված տարբերակներ` հիմնված վերջիններիս ֆինանսական վիճակի, ընթացիկ խնդիրների, նախանշված նպատակների վրա:
 
Գործառնությունների շրջանակներում ֆինանսավորումը իրականացվում է ընկերությունների կապիտալում մասնակցության (փայ, բաժնետոմս), և/կամ այլ արժեթղթերի (պարտատոմս, հատուկ իրավունքներ և այլն) գնման արդյունքում:
 
Նպատակահարմարության դեպքում, գործառնությունները կարող են ուղեկցվել նաև փոխառու ֆինանսավորմամբ` հաճախորդի հետ հատուկ պայմանավորվածությունների համաձայն:
 
Սույն գործառնությունները նպատակ ունեն արժեք ստեղծել թե՛ հաճախորդների, թե՛ Ամերիաբանկի համար, աջակցելով ընկերություններին` իրենց ֆինանսական և ստրատեգիական նպատակների իրագործման մեջ:
 
Սույն գործառնությունների շրջանակներում ըստ գործունեության ոլորտների սահմանափակումներ չկան: Գործառնությունների աշխարհագրությունը ներառում է ՀՀ, ԱՊՀ և Արևելյալ Եվրոպայի երկրները:
 
Հիմնական թիրախները
 
Նվազագույնը 5 տարվա գործունեության պատմություն ունեցող բիզնեսները, որոնք ունեն զարգացման հստակ ծրագրեր, օրինակ`
  • գործունեության ընդլայնում,
  • գործունեության արդյունավետության բարձրացում (ծախսերի օպտիմիզացիա, նոր տեխնոլոգիայի ներդրում և այլն),
  • ակտիվների կամ այլ ընկերությունների վերահսկիչ բաժնեմասի ձեռքբերում,
  • վերակազմակերպում / ֆինանսական վերակառուցում,
  • կապիտալի կառուցվածքի փոփոխություն,
  • արժեթղթերի առաջնային տեղաբաշխում և այլն:
 
Ֆինանսավորման պայմանները
  • ներդրումների գումարի կողմնորոշիչ չափը` 5,000,000 և ավելի ԱՄՆ դոլար
  • մասնակցության չափը ընկերության կապիտալում` մինչև 49%
  • ներդրումների (բաժնեմասի)` ընկերությանը կամ երրորդ անձանց օտարման ժամկետը` 1 - 7 տարի
 
 
Գործառնությունների լրացուցիչ օգուտները
 
Բանկային վարկի նկատմամբ այլընտրանքային ֆինանսավորում, որը, մասնավորապես`
  • չի ենթադրում տոկոսավճարների և մայր գումարի պարբերական մարում,
  • չի պահանջում հիմնական միջոցների գրավադրում:
Գործընկերություն “Ամերիբանկ” ՓԲԸ հետ, որի արդյունքում`
  • "Ամերիբանկ" ՓԲԸ, հանդիսանալով համասեփականատեր` կիսում է ձեռնարկության ռիսկերը և շահագրգռված է ձեռնարկության արժեքի բարձրացման մեջ,
  • "Ամերիբանկ" ՓԲԸ մասնակցում է ձեռնարկության կառավարմանը և զարգացմանը, վերջինիս տրամադրելով սեփական փորձը և գիտելիքները համապատասխան բնագավառներում,
  • "Ամերիբանկ" ՓԲԸ աջակցում է ձեռնարկության համար ստրատեգիական գործընկերոջ հայտնաբերման գործում` Հայաստանյան և արտասահմանյան գործարար միջավայրում իր լայն կապերի շնորհիվ:
Ինստիտուցիոնալ ներդրողի (բանկի) հետ արդյունավետ համագործակցության արդյունքում`
  • ընկերության իմիջի և վերջինինս նկատմանբ վստահության մակարդակի բարելավում միջազգային և տեղական ֆինանսական հաստատությունների և մասնավոր ներդրողների շրջանում,
  • ընկերության` հետագայում առավել գրավիչ պայմաններով ֆինանսավորում ստանալու հնարավորությունների մեծացում:
  • Ձեռնարկության կառավարման և գործունեության թափանցիկության մակարդակի բարելավում,
 
Ֆինանսավորման կողմնորոշիչ ժամկետները
 
  • Նախնական շփումներ ձեռնարկության/ներդրողների հետ և փոխըմբռնման հուշագրի ստորագրում` 1 ամիս,
  • Ամերիաբանկի Ներդրումային հանձնաժողովի կողմից նախնական հավանության ստացում և մինչներդրումային ուսումնասիրություններ` 2 - 3 ամիս,
  • Ամերիաբանկի Ներդրումային հանձնաժողովի կողմից վերջնական հավանության ստացում, պայմանագրերի ստորագրում և ֆինանսավորման իրականացում`   2 - 3 ամիս:

 


Թարմացված է առ 12.06.2013 թ., 16:23

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ