ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և վերակառուցման վարկեր
Դուք ձգտու՞մ եք անշարժ գույք ձեռք բերել:
 
 

Մենք կարող ենք աջակցել` առաջարկելով հիփոթեքային վարկերի լայն տեսականի.



Անշարժ գույքի ձեռքբերման վարկերի արժութը և տրամադրման եղանակը
 
 
Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով, Եվրոյով, անկանխիկ եղանակով` Վարկի գումարը Վարկառուի համար Բանկում բացված հաշվին մուտքագրելու միջոցով:
Գնահատվող գույքը պարտադիր գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից` հաճախորդի ընտրությամբ:
  • Անշարժ գույքի գնահատման ծառայության արժեքը կարող է լինել 13,000-30,000 ՀՀ դրամ միջակայքում`կախված գույքի մակերեսից և տեսակից:
  • Նոտարական ծառայության վճար` 13,000 - 30,000 ՀՀ դրամ
  • Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական – 26,000-71,000 ՀՀ դրամ
  • Միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ) – 10,000 ՀՀ դրամ

 

Ուշադրությու'ն.ԱՆՇԱՐԺ ԳՈւՅՔԻ ԻՐԱՑՈւՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈւՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈւՄԱՐԻ, ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ, ԻՆՇՊԵՍ ՆԱև ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՆ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԲԱՆԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԲԱԱՐԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ ԱՅԴ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՎԱՐԿԱՌՈւԻՑ ԼՐԱՑՈւՑԻՉ ԳՈւՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՅԼ ԳՈւՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ` ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈւԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ:

 

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը

 

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը Բանկը վարկի նախնական հաստատման մասին որշումը կայացնում է վարկի հայտը ստանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Հաստատելու վերաբերյալ որոշումը կայացնում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 8 (ութ) աշխատանքային օրվա ընթացքում: Բանկը որոշման մասին հաճախորդին տեղեկացնում է 1 (մեկ)  աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը վարկառուին տրամադրվում է պայմանագրով նախատեսված ապահովման պայմանագրերի կնքված լինելու դեպքում: 

Վարկը վարկառուին տրամադրվում է գրավի պայմանագրերի` Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև վարկի տրամադրման այլ պայմանները վարկառուի կողմից կատարվելուց 1 (մեկ)  աշխատանքային օր հետո: 

Բանկի կողմից վարկի վերաբերյալ որոշման կայացումից հետո, եթե հաճախորդը. 

  • հայտնում է վարկ ստանալու մասին իր դրական որոշման վերաբերյալ վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացույցային օրվա ընթացքում, ապա սկսվում է վարկի ձևակերպման և տրամադրման փուլը:
  • հայտնում է վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացույցային օրը լրանալուց հետո, վարկի վերաբերյալ Բանկի որոշումը ենթակա է վերահաստատման: 

 

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

 

Ապահովագրությունը կատարվում է համապատասխան մասնագիտացած կազմակերպության կողմից, գանձելով միջնորդավճար, համաձայն տվյալ կազմակերպության կողմից սահմանված սակագների և դրույքների:

 

 

 


Թարմացված է առ 08.11.2016 թ., 12:09

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.