ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Կրեդիտային քարտեր

Ամերիաբանկն առաջարկում է Ձեզ ձեռք բերել վճարային պլաստիկ քարտ, որի վրա կարող եք փոխանցել դրամական միջոցներ` հետագա օգտագործման համար: Անկանխիկ գործարքների շնորհիվ այն Ձեզ համար կապահովի ապրանքների և ծառայությունների վճարման հարմարավետություն, ինչպես նաև ծախսերի մշտական վերահսկման հնարավորություն: Ցանկության դեպքում քարտի գումարը կարող եք կանխիկացնել բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով:

 

 

 


  • Հատուկ առաջարկ Ամերիաբանկի քարտատերերի համար:

Դեբետային են համարվում առանց արտոնյալ ժամանակահատվածի (ներառյալ օվերդրաֆտային) բոլոր քարտերը: Ձեր դեբետային քարտը, նախատեսված լինելով և´ կանխիկ, և´ անկանխիկ գործարքների համար, այժմ ունի կանխիկացման ցածր սակագին թե´ Ամերիաբանկի բանկոմատներում, և թե´ այլ բանկոմատներում (նաև արտերկրում):

 
Առաջարկվող դեբետային քարտերն են՝
Քարտերի տրամադրման և սպասարկման պայմանների ընդհանուր դրույթներ

1. Վճարային քարտերի սպասարկման ընթացքում ՀՀ դրամով դրամով արտահայտված վճարների մուտքագրումները և գանձումները իրականացվում են ՀՀ ԿԲ կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով:

2.Քարտային գործարքների նկատմամբ կիրառվում են «Քարտի տրամադրման և օգտագործման կանոններում» սահմանված փոխարժեքները, ընդ որում Visa համակարգի կողմից կիրառվող փոխարժեքը ներառում է նաև Բանկի 2% միջնորդավճարը:

3. Բանկային գործառնությունների կատարման հետ կապված փոստային, հեռագրային, հեռախոսային, տելեքսային և ‎ֆաքսիմիլային կապի ծախսերը, ինչպես նաև երրորդ բանկի ծախսերը գանձվում են լրացուցիչ:
4. Բանկը կարող է գործող սակագներում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնց մասին Բանկը ծանուցում է հաճախորդներին` փոփոխությունների և լրացումների տեքստը Բանկի տարածքում կամ Բանկի ինտերնետային կայքում հասանելի դարձնելու միջոցով: Փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ են մտնում Բանկի կողմից սահմանված պահից, բայց դրանց մասին հաճախորդներին ծանուցելու օրվանից ոչ շուտ:
5. Այն միջնորդավճարները, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման, ներառում են նաև ԱԱՀ-ն:
6. Քարտի գործողության ժամկետ.

ArCa Classic

Cirrus Maestro/Visa Electron

MasterCard Standard/Visa Classic

MasterCard Gold/Visa Gold

MasterCard Platinum/Visa Platinum

2 տարի

4 տարի

4 տարի

4 տարի

4 տարի

 

Կրեդիտային (վարկային) են համարվում արտոնյալ ժամանակահատվածով բոլոր քարտերը:

Կրեդիտային քարտերով, որոնք նախատեսված են Ձեր անկանխիկ վճարումների համար, կարող է տրամադրվել վարկային գիծ՝ արտոնյալ ժամանակահատվածով: Դուք հնարավորություն կունենաք գնելու Ձեր նախընտրած ապրանքն այսօր՝ դրա դիմաց վճարելով մինչև 51 օր արտոնյալ ժամանակահատվածում:

Առաջարկվող կրեդիտային քարտերն են՝

Քարտերի տրամադրման և սպասարկման պայմանների ընդհանուր դրույթներ

 

1. Վճարային քարտերի սպասարկման ընթացքում ՀՀ դրամով դրամով արտահայտված վճարների մուտքագրումները և գանձումները իրականացվում են ՀՀ ԿԲ կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով:

2.Քարտային գործարքների նկատմամբ կիրառվում են «Քարտի տրամադրման և օգտագործման կանոնների» 3.5 կետում սահմանված փոխարժեքները, ընդ որում Visa համակարգի կողմից կիրառվող փոխարժեքը ներառում է նաև Բանկի 2% միջնորդավճարը:

3. Բանկային գործառնությունների կատարման հետ կապված փոստային, հեռագրային, հեռախոսային, տելեքսային և ‎ֆաքսիմիլային կապի ծախսերը, ինչպես նաև երրորդ բանկի ծախսերը գանձվում են լրացուցիչ:
4. Բանկը կարող է գործող սակագներում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնց մասին Բանկը ծանուցում է հաճախորդներին` փոփոխությունների և լրացումների տեքստը Բանկի տարածքում կամ Բանկի ինտերնետային կայքում հասանելի դարձնելու միջոցով: Փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ են մտնում Բանկի կողմից սահմանված պահից, բայց դրանց մասին հաճախորդներին ծանուցելու օրվանից ոչ շուտ:
5. Այն միջնորդավճարները, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման, ներառում են նաև ԱԱՀ-ն:
6. Քարտի գործողության ժամկետ.

MasterCard Standard/Visa Classic

MasterCard Gold/Visa Gold

MasterCard Platinum/Visa Platinum

Visa Infinite

4 տարի

4 տարի

4 տարի

4 տարի


Մենք համագործակցում ենք` Ձեզ տրամադրելու քարտային առավել ճկուն և բազմակողմանի հնարավորություններ:

Նվիրեք հաճույքով և մեծ հոգածությամբ, պարգևեք գնումներ կատարելու անսահման վայելք

Ինչը կարող է ավելի ցանկալի և օրիգինալ լինել, քան սեփական ընտրությամբ և երևակայությամբ գնված նվերը:

Ամերիաբանկն առաջարկում է ժամանակակից նվեր` VISA Gift քարտ, որը պարունակում է ՁԵՐ ՄՏԵՐԻՄԻ ցանկությունը:

Մենք հոգացել ենք այն մասին, որ Նվեր քարտը տրամադրվի մի քանի րոպեների ընթացքում, հատուկ նրբաճաշակ փաթեթավորմամբ և գնումներ կատարելու ժամանակակից հնարավորություններով:

Ընդ որում այս քարտը չի սահմանափակի Ձեր մտերիմի երևակայությունը նաև աշխարհի ցանկացած կետում գնումներ իրականացնելիս, ուր սպասարկում են VISA Electron քարտեր:

Նվեր քարտի ակնհայտ առավելություններն են դասական նվերի համեմատ`

  • Յուրահատուկ նվեր
    • Երաշխավորված պիտանի նվեր
    • Հատուկ մշակված դիզայն, որը մշտապես կգեղեցկացնի Ձեր մտերիմի դրամապանակը
  • Ձեր բյուջեի և ժամանակի պլանավորում
    • Նվերի համար նախատեսված գումարի հստակ կանխատեսման հնարավորություն
    • Քարտը կտրամադրվի մի քանի րոպեների ընթացքում
  • Շահավետ հնարավորություններ
    • Նվերի ընտրության լայն հնարավորություն բազմաթիվ առևտրի և սպասարկման կետերում` առանց սահմանափակումների
    • Մինչև 30% զեղչ Խոշոր զեղչեր Հայաստանի առևտրի և սպասարկման ավելի քան 100 կետում:
    • Միջազգային պլաստիկ քարտ` իր բոլոր առավելություներով, որը կսպասարկվի աշխարհի ցանկացած VISA Electron սպասարկող կետում 

                                                                                                                                        

Նվեր քարտի տրամադրման և սպասարկման պայմաններն են.

 

Քարտի արժույթ
ՀՀ դրամ
1.      Քարտի թողարկում
անվճար
2.      Քարտի սպասարկում (գանձվում է միանվագ՝ քարտի տրամադրման պահին)
3,000 ՀՀ դրամ
3.      Քարտի նվազագույն սահմանաչափ
10,000 ՀՀ դրամ
4.    SMS հաղորդագրությունների ուղարկում (հաղորդագրություն ուղարկվում է 10,000 դրամ (համարժեք արտարժույթ) և ավելի գումարով գործարքների դեպքում)

անվճար 
5.      Քարտի առավելագույն սահմանաչափ (Նվիրառուի կողմից ակտիվացում պահանջվելու դեպքում)
Չի սահմանվում
6.    Կանխիկի տրամադրում`

ա) Ամերիաբանկի բանկոմատներում և կանխիկացման կետերում
2%, նվազագույնը
1,000 ՀՀ դրամ
բ) Այլ բանկերի ArCa պլաստիկ քարտեր սպասարկող բանկոմատներում և կանխիկացման կետերում
2.5%, նվազագույնը
1,000 ՀՀ դրամ
գ) Այլ բանկոմատներում և կանխիկացման կետերում
3%, նվազագույնը
1,000 ՀՀ դրամ
7. Նվեր քարտի կորստի, գործողության ժամկետի ավարտի, վնասման, PIN-ը մոռանալու դեպքերում քարտին առկա գումարի փոխանցում հաճախորդի կողմից տրամադրված հաշվին/կանխիկ վճարում 2%, նվազագույնը`
1,000 ՀՀ դրամ
8. Անկանխիկ գործարքներ
անվճար

Քարտի ժամկետը լրանալուց հետո քարտային հաշվի սպասարկումը շարունակվում է համաձայն բանկի կողմից սահմանած Սակագների:

Քարտը թողարկվում է 1 տարի ժամկետով:



 

Նվեր քարտի տրամադրման հայտ-պայմանագիր

Նվեր քարտի ակտիվացման հայտ-պայմանագիր

Նվեր քարտի տրամադրման և սպասարկման  պայմաններ

















 

 



«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ՍՏԱՆԴԱՐՏ ՍԱԿԱԳՆԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ֆինանսներ բոլորի համար» abcfinance.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»


Հաճախակի տրվող հարցեր


  • Ի՞նչ փաստաթղթեր են պետք քարտ պատվիրելու համար:
    Քարտ պատվիրելու համար ֆիզիկական անձանց անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ: Մանրամասների և իրավաբանական անձանց համար պահանջվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

  • Ի՞նչ տարբերություն կա քարտատեսակների միջև:
    Քարտի դասից կախված` տարբեր են դրանց հետ տրամադրվող առավելությունները, փաթեթները, զեղչերը առևտրի և սպասարկման կետերում, սպասարկման վճարները, վարկային գծերի և օվերդրաֆտների, ինչպես նաև օրական կանխիկացման սահմանաչափերը:

  • Ի՞նչ անել, երբ այլ բանկի բանկոմատ առգրավել է քարտը:
    Ցանկացած բանկի բանկոմատի կողմից քարտի առգրավման դեպքում անհրաժեշտ է դիմել Ամերիաբանկ:

  • Քարտով վարկային գիծ կարո՞ղ եմ ստանալ:
    Ամերիաբանկը դեբետային քարտով տրամադրում է առանց արտոնյալ ժամանակահատվածի օվերդրաֆտ, իսկ կրեդիտային քարտով` արտոնյալ ժամանակահատվածով վարկային գիծ:

  • Կարո՞ղ եմ արդյոք քարտային հաշվից գումար կանխիկացնել առանց քարտի, ինչպե՞ս:
    Առանց քարտի քարտային հաշվից հնարավոր է գումար կանխիկացնել Ամերիաբանկի տարածքային ստորաբաժանումներում: Միջնորդավճարները ներկայացված են քարտերի պայմաններում:

 



Թարմացված է առ 14.11.2016 թ., 10:10

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.