ONLINE

CHAT

Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Վարկային գիծ` վճարային քարտերով
ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏ/ՕՎԵՐԴՐԱՖՏ
 
Վճարային քարտերով տրամադրվող Վարկային քարտը և օվերդրաֆտը հնարավորություն են տալիս առանց քարտային հաշվին նախապես գումար մուտքագրելու, օգտագործել այն բանկի կողմից քարտով տրամադրված վերականգնվող վարկային գծի շրջանակներում: Քարտով տրամադրված վերականգնվող վարկային գծի առավելագույն մեծությունը Ձեր վարկային սահմանաչափն է:

Կրեդիտային (վարկային) են համարվում արտոնյալ ժամանակահատվածով բոլոր քարտերը:

Կրեդիտային քարտերով, որոնք նախատեսված են Ձեր անկանխիկ վճարումների համար, կարող է տրամադրվել վարկային գիծ՝ արտոնյալ ժամանակահատվածով: Դուք հնարավորություն կունենաք գնելու Ձեր նախընտրած ապրանքն այսօր՝ դրա դիմաց վճարելով մինչև 51 օր արտոնյալ ժամանակահատվածում:

 
Կրեդիտային քարտերով տրամադրվող վարկային գծի (արտոնյալ ժամկետով) պայմանները

 

 


Օվերդրաֆտը տրամադրվում է դեբետային քարտով և առանց արտոնյալ ժամանակահատվածի: Այն նախատեսված է և´ կանխիկ, և´ անկանխիկ գործարքների համար, ունի կանխիկացման ցածր սակագին թե´ Ամերիաբանկի բանկոմատներում, և թե´ այլ բանկոմատներում (նաև արտերկրում):

 
Դեբետային քարտերով տրամադրվող օվերդրաֆտի (առանց արտոնյալ ժամկետ) պայմանները 

 

ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1) Վարկային քարտերի մարումների կատարման եղանակը՝

  1. Եթե Վարկառուն մեկ ամսվա ընթացքում գծի սահմաններում օգտագործված գումարները ամբողջությամբ մարում է մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 21-ը (Վճարման արտոնյալ ժամանակահատված), ապա օգտագործված գումարների վրա Տոկոս չի հաշվարկվում,
  2. Եթե Վարկառուն մեկ ամսվա ընթացքում գծի սահմաններում օգտագործված գումարները ամբողջությամբ չի մարում մինչև տվյալ ամսվան հաջորդ ամսվա 21-ը, ապա այս դեպքում Վարկառուն պարտավոր է մարել քաղվածքում արտացոլված օգտագործված գումարների առնվազն 10 տոկոսը և կուտակված տոկոսագումարը, բայց ոչ պակաս, քան Բանկի սակագներով սահմանված նվազագույն մարման գումարի չափը,
  3. 2 կետով նկարագրված դեպքում Օգտագործված գումարների վրա օգտագործման առաջին իսկ օրվանից հաշվարկվում է տոկոս, որը հաշվարկվում է նաև հետագայում Օգտագործվող/ված գումարների նկատմամբ:
  4. 2 կետով սահմանված գումարները չմարելու դեպքում, հաճախորդից գանձվում է տույժ` բանկի սակագներով սահմանված չափով:
  5. Տոկոսագումարը ենթակա է մարման առնվազն ամիսը մեկ անգամ:

2) Օվերդրաֆտի մարման եղանակը
Օվերդրաֆի տոկոսագումարները մարվում են առնվազն ամիսը մեկ անգամ, իսկ օգտագործված մասը ենթակա է մարման վերջնաժամկետին: 

Վարկի գումարի տրամադրման եղանակը 

Գումարը տրամադրվում է քարտով` անկանխիկ եղանակով: 

Վարկի հասանելիությունը սահմանափակող պայմաններ սահմանված չեն:

Վարկավորման համար վարկառուի կողմից պարտադիր վճարման ենթակա վճարներ չեն սահմանվում, բացառությամբ անշարժ և շարժական գույքի գրավադրման, որի դեպքում ապահովագրությունը և գնահատումը կատարում է համապատասխան մասնագիտացած կազմակերպություն` գանձելով միջնորդավճար կամ տոկոսագումար` համաձայն տվյալ կազմակերպության կողմից սահմանված սակագների և դրույքների:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը Բանկը վարկի նախնական հաստատման մասին որշումը կայացնում է վարկի հայտը ստանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Հաստատելու վերաբերյալ որոշումը կայացնում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 8 (ութ) աշխատանքային օրվա ընթացքում: Բանկը որոշման մասին հաճախորդին տեղեկացնում է 1 (մեկ)  աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը վարկառուին տրամադրվում է պայմանագրով նախատեսված ապահովման պայմանագրերի կնքված լինելու դեպքում: 
Վարկը վարկառուին տրամադրվում է գրավի պայմանագրերի` Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև վարկի տրամադրման այլ պայմանները վարկառուի կողմից կատարվելուց 1 (մեկ)  աշխատանքային օր հետո: 

Բանկի կողմից վարկի վերաբերյալ որոշման կայացումից հետո, եթե հաճախորդը. 

  • հայտնում է վարկ ստանալու մասին իր դրական որոշման վերաբերյալ վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացույցային օրվա ընթացքում, ապա սկսվում է վարկի ձևակերպման և տրամադրման փուլը:
  • հայտնում է վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացույցային օրը լրանալուց հետո, վարկի վերաբերյալ Բանկի որոշումը ենթակա է վերահաստատման: 
 
Հաճախորդի վարկի տրամադրման համար դրական գործոններ կարող են հանդիսանալ`
  • Բանկի և հաճախորդի միջև ձևավորված հարաբերությունների պատմությունը
  • Գործարար համբավը
  • Բանկի համակարգով հաճախորդի միջոցների շրջանառության ծավալները
  • Բանկային հաշվի միջին մնացորդների մեծությունը և այլլն 

Վարկային գծերի մերժման գործոնները`

  • Վարկառուի կողմից ներկայացված տվյալները /փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը/ անարժանահավատ են կամ ոչ ամբողջական:
  • Վարկառուի եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար
  • Վարկառուն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ /այդ թվում` երրորդ անձանց հանդեպ/:
 
 
Վարկ/գրավի հարաբերակցություն
Բանկի որոշմամաբ կարող է տրամադրվել քարտով վարկային գիծ՝ հետևյալ պայմաններով (դեբետային կամ կրեդիտային քարտով)
 

Արժույթ

Տոկոսադրույք

Վարկային գիծ/Ավանդ  հարաբերակցություն (LTV)[1].

Ավանդի արժույթով

Ավանդի տոկոսադրույք +4%

Մինչև 90%

Ավանդի արժույթից

տարբերվող արժույթով

քարտով վարկային գծերի սակագներով սահմանված տոկոսադրույքով

Մինչև 70%

 

Վարկային քարտով պարտավորությունները ժամանակին չմարելու դեպքում, բանկն իրավունք ունի անակցեպտ գանձել պարտավորության գումարը ավանդի գումարից:

[1] Վարկային գիծ/ավանդ հարաբերակցության մեջ ավանդի գումարը ներառվում է ժամկետի սկզբում վճարված տոկոսագումարը նվազեցնելուց հետո:
 

Կանխավճարի մեծություն

Տվյալ վարկատեսակի համար սահմանված չէ կանխավճարի մեծություն:
 
Արտարժույթով տրամադրվող վարկային գծերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
 

Տոկոսագումարի հաշվարկման կարգը և հաշվարկի ներկայացուցչական օրինակը

 
Վարկային քարտերի և օվերդրաֆտների չօգտագործված միջոցների դիմաց տոկոս չի հաշվարկվում, իսկ օգտագործված մասի նկատմամբ հաշվարկվում է անվանական տոկոսադրույքով:

Վարկային գծի սահմանաչափ – 5.000.000 ՀՀ դրամ
Օգտագործված մաս-1.000.000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք – 21%
 

Վարկային քարտի դեպքում ամսական մարումների նվազագույն մեծությունը կկազմի 117.500 ՀՀ դրամ (տոկոսագումարը կկազմի 1.000.000*21% /12=17.500 ՀՀ դրամ+ օգտագործված մայր գումարի 10%=1.000.000*10%=100.000 ՀՀ դրամ) Օվերդրաֆտի դեպքում ամսական մարումների նվազագույն մեծությունը կկազմի՝ 17.500 ՀՀ դրամ (տոկոսագումարը կկազմի 1.000.000*21% /12=17.500 ՀՀ դրամ)

 

Ուշադրություն` վարկային քարտի նվազագույն մարման գումարը չվճարելու դեպքում բանկը գանձում է վճար` 5,000 ՀՀ դրամի չափով: 2015թ. հունվարից հետո կնքված վարկային քարտերի համար միանվագ գումարի փոխարեն գործում են «Ֆիզիկական անձանց վարկավորման պայմաններով» սախատեսված ժամկետանց մայր գումարի եւ տոկոսի նկատմամբ գործող տույժերն եւ տուգանքները:

 
Ուշադրությունվարկի ժամկետից շուտ մարման սահմանափակումներ չկան:
 
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
 

Ուշադրությու'նԳրավադրված գույքի իրացումից ստացված գումարների հաշվին վարկի մնացորդային գումարի, հաշվարկված տոկոսների, ինչպես նաև վճարման ենթակա այլ պարտավորությունների գծով Բանկի պահանջները չբավարարվելու դեպքում այդ պահանջները ենթակա են բավարարման վարկառուից լրացուցիչ գումարի գանձման կամ դրան համարժեք այլ գույքի բռնագանձման միջոցով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ուշադրություն. բանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ:



Թարմացված է առ 13.07.2017 թ., 12:55

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.