ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

Ակրեդիտիվ


Ակրեդիտիվ, Аккредитив, Letter of Credit

Եթե Դուք զբաղվում եք միջազգային առևտրով և Ձեզ մտահոգում են մի շարք խնդիրներ. 

  • առևտրային գործարքի կողմերի միջև փոխադարձ գործարար վստահության բացակայություն,
  • բազմաթիվ ռիսկերի առկայություն թե' ներմուծողի /գնորդի/ և թե' արտահանողի /վաճառողի/ համար,
  • գործարքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայություն,

 ապա մենք կարող ենք օգնել Ձեզ` առաջարկելով Ամերիաբանկի ակրեդիտիվի ծառայությունը:

 

Մեր կողմից առաջարկվող այս ծառայությունը Ձեզ կօգնի հաղթահարել միջազգային առևտրում առկա խոչընդոտները, ընդլայնել Ձեր գործունեության շրջանակը, ձևավորել նոր, կայուն առևտրային հարաբերություններ և ապահովել Ձեր շահերի պաշտպանությունը միջազգային առևտրային գործարքներում:

 

 

 

Ի՞նչ է ակրեդիտիվը

Ակրեդիտիվը բանկի կողմից թողարկված գրավոր պարտավորություն է, որ թողարկվում է վաճառողի օգտին` գնորդի հանձնարարությամբ, սահմանված արժեքով, սահմանված ժամկետներում վճարում իրականացնելու համար, ակրեդիտիվի պայմաններով սահմանված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Ձեր պահանջով Բանկը կթողարկի նաև Հաստատված ակրեդիտիվ, որի դեպքում, բացի թողարկող բանկից, վճարման պարտավորություն է ստանձնում նաև մեկ այլ բանկ:

 

Ակրեդիտիվը տրամադրվում է.

  • Հաճախորդի կողմից դեպոնացվող դրամական միջոցների հիման վրա, 
  • Բանկի կողմից Հաճախորդի ակրեդիտիվային գործարք իրականացնելու նպատակով սահմանված վարկային սահմանաչափի/գծի ներքո: Առավել մանրամասն տեղեկությունների համար այյցելե՛ք վարկային գծի վերաբերյալ էջը:

 

 


Թարմացված է առ 23.05.2017 թ., 16:15

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.