ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

Տեղեկատվական ամփոփագիր Փոքր և միջին բիզնեսի վարկերի համար

 

Պատկերացրեք` Դուք ունեք բաց, զարգացող և միաժամանակ կայուն բիզնես: Հաճելի զգացում է, այնպես չէ՞:

 

Մենք Ձեզ հնարավորություն ենք տալիս լիարժեքորեն զբաղվել Ձեր բիզնեսի ամենահաճելի հոգսերով, իսկ բարդն ու ժամանակատարը մենք կվերցնենք մեզ վրա: Զբաղվեք Ձեր սիրած գործով, իսկ Ամերիաբանկն առանց ավելորդ քաշքշուկի արագ կգնահատի Ձեր բիզնեսը և նրա վարկունակությունը: Խորհրդակցելով Ձեզ հետ` մենք կձևավորենք հատուկ Ձեր բիզնեսին համապատասխան սակագնային և զեղչային ճկուն պայմաններ: Պարզ ընթացակարգով կձևակերպենք Ձեր բիզնեսի կենսունակությունն ապահովող ՓՄՁ վարկը:
 
 
Պարզ, արագ և ճկուն ֆինասնավորում Ամերիաբանկից, և Ձեր բիզնեսը կայուն է ու զարգացող:
 
  • ՓՄՁ վարկեր մինչև 1 500 000 ԱՄՆ դոլար կամ համարժեք այլ արտարժույթ
  • Էներգախնայողություն ապահովող ներդրումների համար վարկի 10%-ի հետվերադարձի հնարավորություն (համապատասխան փաստաթղթերով և հաշվարկներով էներգախնայողության մակարդակը հիմնավորելու դեպքում)
  • Մինչև 1 տարի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ

Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար տրամադրվում են վարկեր անկանխիկ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով: Վարկը տրամադրվում է միանվագ կամ փուլերով:

Պարզապես այցելեք Բանկ, խորհրդակցեք մեր վարկային մասնագետի հետ` ստանալով անհատական համապարփակ խորհրդատվություն: Ստեղծե'ք Ձեր վարկային պատմությունը մեզ հետ հատուկ Ձեզ համար ընտրված պայմաններով:
 
Դուք լավ պատկերացնում եք ինչպես կառավարել Ձեր բիզնեսը, մենք գիտենք` ինչպես այն վարկավորել:

Վարկի համար որպես գրավ կարող են ընդունվել`
1. դրամական միջոցներ, ՊԿՊ, ոսկու ստանդարտացված ձուլակտորներ,
2. հիմնական միջոցներ (անշարժ, շարժական), երաշխիքներ և երաշխավորություններ,
3. դրամական հոսքեր, շրջանառու միջոցներ կամ խառը գրավ:

Տոկոսադրույքների հաշվարկման կարգը.
 
Ուշադրությու'ն. վարկի տոկոսադրույքները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա : Վարկի անվանական տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է կազմում վարկի տարեկան տոկոսագումարը, որը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ:   Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով` վարկի մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` վարկի արժույթով: Տոկոսագումարի հաշվարկի համար հիմք է ընդունվում 365 օր օրացուցային տարին:
 
Օրինակ

Վարկի մնացորդ` 1.000.000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք`15 %
Օրական տոկոսագումարի հաշվարկ` 1.000.000*15%/365=410.96
 
Տոկոսադրույքի փոփոխման կարգը.
 
ԲԱՆԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՓՈՓՈԽԵԼ ՏՈԿՈՍԻ ՉԱՓԸ` ԿԱԽՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ, ԲԱՆԿԻ ՆԵՐԳՐԱՎԱԾ և/ԿԱՄ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻՑ, և/ԿԱՄ ԵԹԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ: ԲԱՆԿԸ ՏՈԿՈՍԻ ՉԱՓԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՌՆՎԱԶՆ 30 ՕՐ ԱՌԱՋ ԾԱՆՈՒՑՈՒՄ Է ՎԱՐԿԱՌՈՒԻՆ, ԻՆՉԸ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԵՋ ՆՇՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՓՈՓՈԽՎԱԾ ՏՈԿՈՍԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՓՈՓՈԽՎԱԾ ՏՈԿՈՍԻ ՀԵՏ, ԱՊԱ ՆԱ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ` ԿԱՏԱՐԵԼՈՎ ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՏՎՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ:
 

Գրավի գնահատում.

Հիմնական միջոցները գնահատվում են Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված սակագների: Գնահատման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից: Գույքի գնահատման արժեքը կազմում է 13.000 -30.000 ՀՀ դրամ՝ կախված գույքի տեսակից:Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:
 
 
Գրավի ձևակերպում.

Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից:

նոտարական վճար – միանվագ 14.000-16.000 ՀՀ դրամ` տրանսպորտային միջոցի դեպքում,,

նոտարական վճար – միանվագ 13.000-20.000 ՀՀ դրամ` անշարժ գույքի դեպքում,

միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,

անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 26.000 ՀՀ դրամ

ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5.000 ՀՀ դրամ:

 
 
Գրավի ապահովագրություն.

Տարեկան ապահովագրություն՝ վարկի գումարի/մնացորդի չափով: Գրավը պետք է ապահովագրվի Բանկի հետ համագործակցող անկախ ապահովագրական կազմակերպությունների կողմից: Ապահովագրվում են անշարժ գույքը, բացառությամբ հողի, շարժական գույքը, ապրանքանյութական պաշարները՝ պատրաստի արտադրանք, հումք-նյութեր և այլն (ըստ անհրաժեշտության): Ապահովագրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից:

Հաճախորդի վարկի տրամադրման համար դրական գործոններ կարող են հանդիսանալ`
 
  •  Բանկի և հաճախորդի միջև ձևավորված հարաբերությունների պատմությունը
  •  Գործարար համբավը
  •  և այլն
 
Վարկի մերժման գործոնները`
 
  • Վարկառուի կողմից ներկայացված տվյալները /փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը/ անարժանահավատ են կամ ոչ ամբողջական:
  • Վարկառուի եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար
  • Վարկառուն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ /այդ թվում` երրորդ անձանց հանդեպ/
  •  և այլն
 
Գրավի բռնագանձում.

Ուշադրությու'ն. ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՌԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
 
 
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

Ուշադրությու'ն. ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

Թարմացված է առ 06.02.2017 թ., 16:19

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ