ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

Էքսպրես վարկեր
Եթե Ձեզ շտապ գումար է անհրաժեշտ` իրականացնելու Ձեր բիզնես-նպատակները, մենք Ձեզ կառաջարկենք 1,000,000-ից մինչև 30,000,000 ՀՀ դրամի կամ համարժեք այլ արժույթի չափով Էքսպրես վարկեր:

Վարկը Ձեզ կտրամադրվի միանվագ կամ փուլերով` անկանխիկ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով: Վարկի համար որպես գրավ ընդունվում է անշարժ գույք:
 
Պետք չէ դանդաղեցնել Ձեր ծրագրերը: Մենք այստեղ ենք ` արագ արձագանքելու Ձեր բիզնեսի ֆինանսական խնդիրներին:
 

Տոկոսադրույքների հաշվարկման կարգը.
 
 Ուշադրությու'ն. ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ` ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ 365 ՕՐ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ:
 
Օրինակ

Վարկի մնացորդ` 1.000.000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք`15 %
Օրական տոկոսագումարի հաշվարկ` 1.000.000*15%/365=410.96
 
Տոկոսադրույքի փոփոխման կարգը.
Բանկն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել Տոկոսի չափը` կախված ֆինանսական շուկայից Բանկի ներգրաված և/կամ շուկայում տեղաբաշխած միջոցների տոկոսադրույքների տատանումներից, և/կամ եթե ֆինանսական շուկայում իրատեսական են դարձել Վարկի տարեկան տոկոսադրույքի փոփոխման նախադրյալները: Բանկը տոկոսի չափի փոփոխման մասին առնվազն 30 օր առաջ ծանուցում է Վարկառուին, ինչը հիմք է հանդիսանում ծանուցման մեջ նշված ժամկետից փոփոխված տոկոսը կիրառելու համար: Եթե Վարկառուն համաձայն չէ փոփոխված տոկոսի հետ, ապա նա իրավունք ունի վաղաժամկետ լուծել համապատասխան Համաձայնագիրը` կատարելով Բանկի հանդեպ տվյալ Համաձայնագրով իր ունեցած պարտավորություններն ամբողջ ծավալով:
 
 
Գրավի գնահատում.

Հիմնական միջոցները գնահատվում են Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված սակագների: Գնահատման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից: Գույքի գնահատման արժեքը կազմում է 13.000 -30.000 ՀՀ դրամ՝ կախված գույքի տեսակից:Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով::

 
Գրավի ձևակերպում.

Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից:

նոտարական վճար – միանվագ 14.000-16.000 ՀՀ դրամ` տրանսպորտային միջոցի դեպքում,,

նոտարական վճար – միանվագ 13.000-20.000 ՀՀ դրամ` անշարժ գույքի դեպքում,

միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,

անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 26.000 ՀՀ դրամ

ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5.000 ՀՀ դրամ:

 
Գրավի ապահովագրություն.

Տարեկան ապահովագրություն՝ վարկի գումարի/մնացորդի չափով: Գրավը պետք է ապահովագրվի Բանկի հետ համագործակցող անկախ ապահովագրական կազմակերպությունների կողմից: Ապահովագրվում են անշարժ գույքը, բացառությամբ հողի, շարժական գույքը, ապրանքանյութական պաշարները՝ պատրաստի արտադրանք, հումք-նյութեր և այլն (ըստ անհրաժեշտության): Ապահովագրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից:

Վարկ վերցնելիս Դուք պետք է տեղեկացված լինեք ...


Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ մինչև 250,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք այլ արժույթով վարկերի դեպքում


Թարմացված է առ 06.02.2017 թ., 16:20

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ