ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

Գնման պատվերի ֆինանսավորում

 

Loans_to_large_enterprises



Ամերիաբանկը Ձեզ առաջարկում է ֆինանսավորման յուրահատուկ հնարավորություն`գրավի փոխարինում պայմանագրով:

Գնման պատվերի ֆինանսավորումը նախատեսված է բոլոր այն դեպքերի համար, երբ առկա է պատվերի իրականացման պայմանագիր, սակայն ընկերությունը չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ` տվյալ պատվերն իրականացնելու համար, և անհրաժեշտ գրավ` վարկ ստանալու համար: Ֆինանսավորման այս տարբերակից օգտվելու համար ապահովվածության հիմնական միջոց է հանդիսանում ընկերության կողմից կնքված մատակարարման պայմանագիրը:

 

 ԳՊՖ ֆինանսավորման համար տրամադրվում են վարկեր անկանխիկ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով: Վարկը տրամադրվում է միանվագ կամ փուլերով:


Loans_to_large_enterprises


Գնման պատվերի ֆինանսավորումը հնարավորություն է տալիս.
  • ստանալ դեբիտորական պարտքից ավելի գումար,
  • նվազագույնի հասցնել պահուստների ձևավորման և լոգիստիկայի ծախսերի նպատակով սեփական միջոցների օգտագործումը,
  • տնօրինել գործունեության սեզոնային կամ անսպասելի աճի համար անհրաժեշտ ռեսուրսները,
  • մատակարարներից ստանալ զեղչեր կամ բոնուսներ` կանխավճարով հումքի կամ ապրանքների գնման շնորհիվ,
  • ստանալ կազմակերպության դեբիտորական պարտավորությունների գնահատման և կառավարման ծառայություն:

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով` վարկի մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` վարկի արժույթով: Տոկոսագումարի հաշվարկի համար հիմք է ընդունվում 365 օր օրացուցային տարին: 


Գնման պատվերի ֆինանսավորման դեպքում հիմնական ապահովման միջոց հանդիսանում է ֆինանսավորվող պայմանագիրը: Առանձին դեպքերում որպես լրացուցիչ ապահովության միջոց, Բանկը կարող է պահանջել նաև այլ ապահովման միջոցներ /հիմնական միջոցներ, շրջանառու միջոցներ, ապրանքանյութական պաշարներ/:Ֆինանսավորվող պայմանագրից բացի այլ ապահովման միջոցները հանդիսանում են լրացուցիչ գրավ, որոնց մասով Գնման պատվերի ֆինանսավորման շրջանակներուն վարկ/գրավ հարաբերակցություն սահմանված չէ:

Վարկ վերցնելիս Դուք պետք է տեղեկացված լինեք

 



Թարմացված է առ 21.06.2017 թ., 15:36

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ