ONLINE

CHAT

Կորպորատիվ հաճախորդների համար

Տեղեկատվական ամփոփագիր խոշոր բիզնեսի վարկերի համար

Խոշոր բիզնեսը պահանջում է խոշոր ջանքեր, իսկ որպեսզի այն է′լ ավելի ընդլայնվի ու զարգանա, անհրաժեշտ է նաև խոշոր օժանդակություն:

Ձեր խոշոր բիզնեսի բարգավաճման համար մենք տրամադրում ենք վարկ՝ սկսած 1,500,000 ԱՄՆ դոլարից կամ համարժեք այլ արժույթից (առավելագույն սահմանը կարող է լինել մինչև ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված` մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվով թույլատրելի սահմանաչափը): Նշենք, որ Ամերիաբանկն ունի ՀՀ բանկային համակարգում ամենամեծ կանոնադրական կապիտալը, ինչը զգալիորեն մեծացնում է ՀՀ ԿԲ նորմատիվով թույլատրելի վարկի սահմանաչափը:
 


Օգտվե′ք այս առավելությունից և բացե′ք նոր էջ Ձեր խոշոր բիզնեսում:

Վարկը տրամադրվում է անկանխիկ ՀՀ դրամով կամ այլ արժույթով: Վարկը կարող եք ստանալ միանվագ կամ փուլերով:

Վարկի համար որպես գրավ կարող են ընդունվել.

  1.  դրամական միջոցներ, ՊԿՊ, ոսկու ստանդարտացված ձուլակտորներ
  2.  հիմնական միջոցներ (անշարժ, շարժական), երաշխիքներ և երաշխավորություններ
  3.  դրամական հոսքեր, շրջանառու միջոցներ կամ խառը գրավ


Տոկոսադրույքների հաշվարկման կարգը.
Ուշադրությու'ն. ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ : ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ` ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ 365 ՕՐ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ:

 
Օրինակ
Վարկի մնացորդ` 1.000.000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք`15 %
Օրական տոկոսագումարի հաշվարկ` 1.000.000*15%/365=410.96
 
Տոկոսադրույքի փոփոխման կարգը.
ԲԱՆԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՓՈՓՈԽԵԼ ՏՈԿՈՍԻ ՉԱՓԸ` ԿԱԽՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ, ԲԱՆԿԻ ՆԵՐԳՐԱՎԱԾ և/ԿԱՄ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻՑ, և/ԿԱՄ ԵԹԵ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ: ԲԱՆԿԸ ՏՈԿՈՍԻ ՉԱՓԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՌՆՎԱԶՆ 30 ՕՐ ԱՌԱՋ ԾԱՆՈՒՑՈՒՄ Է ՎԱՐԿԱՌՈՒԻՆ, ԻՆՉԸ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԵՋ ՆՇՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՓՈՓՈԽՎԱԾ ՏՈԿՈՍԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՓՈՓՈԽՎԱԾ ՏՈԿՈՍԻ ՀԵՏ, ԱՊԱ ՆԱ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ` ԿԱՏԱՐԵԼՈՎ ԲԱՆԿԻ ՀԱՆԴԵՊ ՏՎՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ:
 
 
Գրավի գնահատում.
 

Հիմնական միջոցները գնահատվում են Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված սակագների: Գնահատման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից: Գույքի գնահատման արժեքը կազմում է 13.000 -30.000 ՀՀ դրամ՝ կախված գույքի տեսակից:Առանձին դեպքերում խոշոր գույքի գնահատման վճարը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:


 
Գրավի ձևակերպում.

Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից:

նոտարական վճար – միանվագ 14.000-16.000 ՀՀ դրամ` տրանսպորտային միջոցի դեպքում,,

նոտարական վճար – միանվագ 13.000-20.000 ՀՀ դրամ` անշարժ գույքի դեպքում,

միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,

անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 26.000 ՀՀ դրամ

ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) – միանվագ 5.000 ՀՀ դրամ:

 
Գրավի ապահովագրություն.

Տարեկան ապահովագրություն՝ վարկի գումարի/մնացորդի չափով: Գրավը պետք է պահովագրվի Բանկի հետ համագործակցող անկախ ապահովագրական կազմակերպությունների կողմից: Ապահովագրվում են անշարժ գույքը, բացառությամբ հողի, շարժական գույքը, ապրանքանյութական պաշարները` պատրաստի արտադրանք, հումք-նյութեր և այլն (ըստ անհրաժեշտության): Ապահովագրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից:

 
Գրավի բռնագանձում.

Ուշադրությու'ն. ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
 
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն.

Ուշադրությու'ն. ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Թարմացված է առ 25.11.2016 թ., 18:11

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.
Կորպորատիվ բանկային ծառայություններ