ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  Ծրագրավորման բաժին

ՊԱՇՏՈՆԸ`  Արտաքին ինտերֆեյսերի (Front–End) ավագ ծրագրավորող

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  Մենք փնտրում ենք փորձառու ավագ Front-End ծրագրավորողի, ով կմիանա մեր Երազանքների թիմին և բանկի թվային պրոդուկտների ստեղծման հարցում կօգնի ապահովել յուրօրինակ փորձ օգտատերերի համար

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Նախագծերի ու սխեմաների (wireframe) հիման վրա մշակել բարձորակ կոդեր
  • Ապահովել օգտատերերի կողմից մուտքագրվող տվյալների ստուգումը նախքան back-end հասնելը
  • Նշագրման լեզուների (HTML և այլն) կիրառմամբ մշակել հարմար և հեշտ օգտագործվող կայքեր
  • Համագործակցել back-end ծրագրավորողների ու վեբ-դիզայներների հետ՝ ծրագրերն ու կայքերն ավելի հարմար ու հեշտ օգտագործելի դարձնելու համար
  • Համագործակցել այլ ստորաբաժանումների հետ՝ նոր պրոդուկտներ և գործառույթներ սահմանելու, մշակելու և գործարկելու համար
  • Ապահովել վեբ-կայքերի ու հավելվածների առավելագույն որակը, արդյունավետությունն ու աշխատունակությունը
  • Ապահովել բարձր գրաֆիկական չափանիշներ ու բրենդի ամբողջականությունը
  • Նախագծել, մշակել ու սպասարկել արդյունավետ, վերամշակելի, որակյալ JavaScript կոդ
  • Աշխատել տվյալների արտաքին աղբյուրների ու API-ների հետ
  • Մոդուլ առ մոդուլ ստուգել ու փորձարկել կոդերը, այդ թվում՝ սահմանային դեպքերի (edge case), օգտագործելիության ու ընդհանուր վստահելիության մասով
  • Ֆիքսել ու լուծել ծրագրային խնդիրները, բարելավել ծրագրի աշխատանքը
  • Բացահայտել և վերացնել խնդիրները
  • Փաստաթղթավորել ծրագրերի օգտագործումն ու կոդը

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Բարձրագույն կրթություն (բակալավրի կամ մագիստրոսի կոչում) համապատասխան ոլորտում
  • Առնվազն 3 տարվա փորձ front-end ոլորտում
  • HTML4/5, CSS/3, LESS, SASS լեզուներով աշխատելու փորձ
  • Native JavaScript-ի խոր իմացություն
  • Առնվազն 2 տարվա փորձ JS հարթակների, մասնավորապես AngularJS ոլորտում
  • RESTful API-ների իմացություն՝ JavaScript վեբ-հավելվածները back-end-ին միացնելու համար
  • Տարբեր բրաուզերներում առաջացող խնդիրները ֆիքսելու և լուծելու հմտություններ
  • Բարձրորակ UI և UX մշակելու ձգտում, UI մշակման սկզբունքների, սխեմաների ու լավագույն փորձի իմացություն
  • Scrum և Agile մեթոդոլոգիաների իմացություն
  • Հեռակա թիմերով աշխատելու փորձ
  • Կոդերի տարբերակների կառավարման գործիքների, օրինակ՝ Git-ի լավ իմացություն
  • Տրամաբանություն և վերլուծական մտածելակերպ
  • Ակտիվ թիմային աշխատանքի հմտություններ, առաջադրանքներն ստանձնելու ու կատարելու պատրաստակամություն

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 31.10.2018 լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և  ուղարկել hr.dd@ameriabank.am  էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    27.09.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    31.10.2018

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 18.10.2018 թ., 13:08

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.