ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  Ծրագրավորման բաժին

ՊԱՇՏՈՆԸ`  MS Dynamics ծրագրային ապահովման ծրագրավորող

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  Մենք փնտրում ենք տաղանդավոր և փորձառու MS Dynamics ծրագրավորողի` միանալու մեր թիմին:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Աջակցել ընկերության CRM համակարգերի համար ռազմավարությունների մշակմանը, սահմանել համակարգի գործառնությունների, ծրագրավորման և անվտանգության չափանիշները
  • Աջակցել CRM համակարգի տվյալների բազայի մշակման ու կառուցմանը, ինչպես նաև նոր համակարգերն առկա հավելվածների ու պրոդուկտների հետ ինտեգրելու գործընթացներին, բարելավել համակարգի արդյունավետությունն ու ֆունկցիոնալությունը
  • Ապահովել Microsoft SQL Server և Microsoft Dynamics CRM հարթակներն օգտագործող հավելվածների տեխնիկական սպասարկումը
  • CRM տվյալների բազայի համար մշակել և ներդնել ճարտարապետության կառավարման (architectural governance) և ծրագրի մշակման չափանիշներ, կիրառել լավագույն փորձը, մշակել և փաստաթղթավորել CRM տվյալների բազայի ճարտարապետության տարրերը, իրականացնել տվյալների վերլուծություն, գնահատել տվյալների որակը, կատարել տվյալների մաքրում, սահմանել չափորոշիչներ և ապահովել հաշվետվողականությունը
  • Վերլուծել համալիր գործարար պահանջները, կազմել տեխնիկական բնութագրեր՝ համալիր ծրագրային տարրերի ու հավելվածների մշակման և փոփոխության համար
  • Որպես տեխնիկական փորձագետ՝ ապահովել մոդելավորման, էմուլյացիայի և վերլուծության գործընթացները
  • Ապահովել իր կողմից համակարգվող գործողությունների որակին և համապատասխանությանը ներկայացվող պահանջների կատարումը

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • MSFT Dynamics 365/CRM պրոդուկտի գերազանց իմացություն
  • Microsoft Dynamics CRM գերազանց և .NET տեխնոլոգիաների (C, ASP.NET, ADO.NET, Web services և WCF) լավ իմացություն
  • Օգտագործողի ծրագրային համակարգի համար արդյունավետ սկրիպտերի մշակում՝ JQuery, Plug-In, Work Flows, Custom Business Processes գործիքների կիրառմամբ
  • Microsoft Dynamics CRM implementation ծրագրում Custom extension, ինչպես նաև ինտեգրման և տվյալների միգրացիայի տարրերի մշակման գործընթացի կառավարում
  • MSCRM տարբեր ֆունկցիոնալ մոդելների (վաճառք, մարքեթինգ, սպասարկում և այլն) հետ աշխատելու փորձ, նշված մոդելների նորագույն գործառույթների և դրանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների իմացություն
  • Կոդավորման և փորձարկման դեպքերի ուսումնասիրություն (ըստ անհրաժեշտության)
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • SOAP-UI, TFS & SQL գործիքների օգտագործման գործնական փորձ
  • Թիմում աշխատելու ունակություն և հաղորդակցման զարգացած հմտություններ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 31.10.2018 լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և  ուղարկել hr.dd@ameriabank.am  էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    27.09.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    31.10.2018

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 18.10.2018 թ., 13:08

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.