ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  Ինովացիաների և որակի բաժին

ՊԱՇՏՈՆԸ`  Թվային լուծումների նախագծերի ղեկավար-բիզնես վերլուծաբան

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  Yerevan, RAք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  Բանկային նոր տեխնոլոգիաների, թվային լուծումների և ծրագրային ապահովումների մշակման և ներդրման նախագծերի կառավարում, նախագծի շահառուների և նրանց ակնկալիքների կառավարում և նախագծի վերաբերյալ հաղորդակցության ապահովում, բիզնես կարիքների հավաքագրում և վերլուծություն, բիզնես, ֆունկցիոնալ, ոչ ֆունկցիոնալ և տեխնիկական պահանջների նկարագրություն, հնարավոր լուծումների տարբերակների (այդ թվում՝ լավագույն փորձի) մշակում, մանրամասնեցում և ուսումնասիրում, առաջարկությունների ներկայացում, լուծումների իրականացման փուլում անհրաժեշտ հարցերի պարզաբանում, որակի վերահսկողություն:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Նախագծերի հիմնավորման, հաստատման և ֆինանսավորման գործընթացի վարում և մասնակցություն (պրեզենտացիաներ, տնտեսական հիմնավորում, ծախսերի և արդյունքների վերլուծություն)
  • Նախագծի սահմանման և շրջանակների որոշման գործընթացի վարում՝ բոլոր շահառուների ներգրավմամբ
  • Նախագծի տևողության, անհրաժեշտ միջոցառումների և առաջադրանքների, կախվածությունների որոշում` ապահովելու համար նախագծի արդյունքները
  • Նախագծերի պլանավորում, նախապատրաստում և կառավարում, նախագծի շրջանակներում առաջադրանքների և պատասխանատուների սահմանում, առաջադրանքների իրականացման ընթացքի և նախագծի կատարողականի հսկողություն
  • Նախագծի ռիսկերը նվազեցնելուն ուղղված սխեմաների մշակում, ներկայացում և ներդնում, գործունեության անընդհատության ապահովման և վերականգնման ծրագրերի մշակում և իրականացում, եթե նախագծի նախատեսվող արդյունքը չի ապահովվում
  • Նախագծի փաստաթղթերի ձևավորում և վարում
  • Շահառուների և նրանց ակնկալիքների կառավարում և նախագծի վերաբերյալ հաղորդակցության ապահովում, նախագծի աշխատանքային թիմի հետ պարբերաբար հանդիպումների իրականացում և իրավիճակների վերլուծություն շահառուների պատշաճ տեղեկացվածությունն ապահովելու նպատակով
  • Նախագծի փուլերի մշտական մոնիթորինգ և փաստաթղթավորում, ընթացքի (առկայության դեպքում՝ խնդիրների) և արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում շահառուներին նախագծի ամբողջ կենսացիկլի ընթացքում` համաձայն Բանկում գործող ընթացակարգերի, նախագծի փոփոխությունների փաստաթղթավորում և ներկայացում
  • Բանկային նոր տեխնոլոգիաների, թվային լուծումների և ծրագրային ապահովումների լավագույն փորձի ուսումնասիրում և վերլուծություն
  • Բանկային տեխնոլոգիաների, թվային լուծումների և ծրագրային ապահովումների գծով բանկի և նրա ստորաբաժանումների կարիքների բացահայտում
  • Բիզնես, ֆունկցիոնալ, ոչ ֆունկցիոնալ և տեխնիկական պահանջների վերլուծություն, ձևակերպում և հստակեցում
  • Սահմանված պահանջները բավարարող հնարավոր տեխնոլոգիական լուծումների բացահայտում, համեմատական վերլուծություն, տարբերակների գնահատում և եզրակացության ներկայացում
  • Ընտրված լուծումների իրականացման փուլում լուծումներն իրականացնող անձանց հարցերի պարզաբանում
  • Ներդրվող բանկային տեխնոլոգիաների, թվային լուծումների և ծրագրային ապահովումների՝ սահմանված պահանջներին համապատասխանության գնահատում, փորձարկում և որակի վերահսկում
  • Բանկային նոր տեխնոլոգիաների, թվային լուծումների և ծրագրային ապահովումների զարգացման գծով բաժնի համար սահմանվող այլ առաջադրանքների իրականացման ապահովում

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Բարձրագույն կրթություն կառավարման, տնտեսագիտության կամ ՏՏ ոլորտում
  • 3+ տարվա փորձ պրոյեկտների կառավարման և/կամ բիզնես վերլուծության գծով` բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության ոլորտներում
  • Բարդ խնդիրները վերլուծելու և դրանք պարզ առաջադրանքների տեսքով ձևակերպելու ունակություն
  • Կարծիքներ և տեսակետներ համադրելու և միասնական լուծումներ առաջադրելու ունակություն
  • Բիզնեսի կարիքները և պահանջները հստակ, հասկանալի և կիրառելի ձևով փաստաթղթավորելու և ներկայացնելու ունակություն
  • Բանկային տեխնոլոգիաների և ծառայությունների վերաբերյալ պատկերացումներ և գործնական կիրառման փորձ
  • Նախագծերի մշակման և կառավարման հմտություններ
  • Գործընթացների և տվյալների հոսքերի նկարագրման և հոսքագրերի մշակման հմտություն
  • Ծրագրավորման փուլերի տիրապետում
  • Պատրաստակամություն, համակարգված աշխատելու ունակություն, բծախնդրություն
  • Հայերենի, ռուսերենի, անգլերենի գերազանց իմացություն

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 31.10.2018 լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և  ուղարկել hr.dd@ameriabank.am  էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    27.09.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    31.10.2018

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 18.10.2018 թ., 13:08

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.