ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  ՏՏ ադմինիստրավորման բաժին

ՊԱՇՏՈՆԸ`  MS Dynamics ադմինիստրատոր

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  Մենք փնտրում ենք MS Dynamics Administrator, ով պատասխանատու կլինի համակարգերի տեղադրման, արդիականացման, սպասարկման և կառավարման սարքավորումների և ծրագրերի տեղադրման և սպասարկման, համակարգի հետ կապված խնդիրների կարգավորման, համակարգի անվտանգության, հասանելիության և արդյունավետ աշխատանքի ապահովման համար:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Հավելվածների տեղադրում և ծրագրերի մշակման, փորձարկման ու ներդրման համար միջավայրի կարգաբերում
  • Ծրագրային ապահովման թարմացումների և patch ֆայլերի տեղադրման ստուգում, ներդրված համակարգի ամբողջական փորձարկում
  • MS Dynamics CRM համակարգի հետագա փոփոխությունների, թողարկումների, թարմացումների և լրացուցիչ փոփոխությունների կառավարման գործընթացի ղեկավարում
  • MS Dynamics CRM համակարգում խնդիրների բացահայտման և լուծման նպատակով թիմակիցների հետ ակտիվ համագործակցություն
  • Ծրագիր մշակողների, ներդնողների և բիզնես-գործընկերների հետ համագործակցություն՝ համակարգում փոփոխություններ/թարմացումներ կատարելու նպատակով
  • Առանցքային դերակատարում՝ որպես Microsoft Dynamics տեխնիկական փորձագետ և համակարգի ադմինիստրատոր
  • Մասնակցություն երրորդ անձանց կողմից մշակված ծրագրերի և համակարգերի գնահատմանն ու ներդրմանը
  • Պահպանման ծավալի օգտագործման և արխիվային տվյալների մոնիտորինգ (ըստ անհրաժեշտության)
  • Տվյալների բազայի դաշտերի, էկրանների, իրականացվող գործողությունների հերթականության, հաշվետվությունների և կառավարման վահանակների (dashboards) փոփոխությունների մշակում, կարգաբերում, փորձարկում և տեղադրում
  • Ծրագրային մոդուլների մոնիտորինգ և կառավարում, այդ թվում API-ների և աղբյուրի/թիրախի ինտեգրման կետերի տեխնիկական խնդիրների բացահայտում
  • Սահմանված համակարգերի և գործընթացների համար շարունակական բարելավման հնրավորությունների բացահայտում
  • Գործունեության բոլոր ուղղություններով պաշտպանության իրավունքների և օգտագործողների/խմբերի դերերի կառավարում
  • MS Dynamics CRM համակարգի, ծրագրերի և տվյալների բազաների ռեզերվային կրկնօրինակման և վերականգնման փաստաթղթավորված և փորձարկված ընթացակարգերի առկայության ապահովում

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Մագիստրոսի/բակալավրի կոչում տեխնիկական ոլորտում
  • MS Dynamics համակագի հետ աշխատելու առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • MS Dynamics CRM սերտիֆիկացման առկայությունը կդիտվի որպես մեծ առավելություն
  • Համակարգերի խոցելիությունների և անվտանգության խնդիրների իմացություն
  • .Net and JavaScript լեզուներով աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
  • High availability և Failover խմբավորման համակարգերի հետ աշխատելու փորձ
  • Ինքնամոտիվացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ և կազմակերպվածություն
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմային աշխատանքի հմտություններ
  • Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • Սխալների հաշվառման (ticketing) համակարգով աշխատելու փորձ
  • Ինքնուրույն աշխատելու և սահմանված ժամկետում աշխատանքն ավարտելու ունակություն
  • Խնդիրներ լուծելու գերազանց հմտություններ
  • Աշխատանքն ստանձնելու և ժամանակին, արդյունավետ ու պատշաճ կերպով ավարտելու ունակություն

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 31.10.2018 լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և  ուղարկել hr.dd@ameriabank.am  էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    27.09.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    31.10.2018

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 18.10.2018 թ., 13:08

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.