ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  Ադմինիստրավորման բաժին, Համակարգերի ադմինիստրավորման խումբ

ՊԱՇՏՈՆԸ`  Տվյալների բազաների ավագ ադմինիստրատոր

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
  • վարձատրության մրցակցային պայմաններ և համակարգ` հիմնված աշխատանքի որակի և համակարգային գնահատման վրա

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  Oracle և MS SQL Server հարթակների վրա հիմնված տվյալների բազաների աշխատանքի, ամբողջականության և անվտանգության ապահովում, հարթակների սպասարկում և ադմինիստրավորում: Աշխատանքը ներառում է նաև բազաների պլանավորում, մշակում և թերությունների բացահայտում և վերացում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Իրականացնել Oracle DB և MS SQL Server տվյալների բազաների մշակման, ներդրման և վարման աշխատանքները, ներառյալ անվտանգության ապահովումը, պահուստային օրինակների ստեղծումը, գրանցամատյանի վարումը, հաշվետվությունների պատրաստումը և բազաների վերականգնումը
  • Աջակցել տվյալների բազան
  • երի և համապատասխան գործընթացների հետ կապված տեխնիկական հարցերում Աջակցել տվյալների բազաների գործառնական արդյունավետության ապահովման, արդյունավետության բարձրացման գործում
  • Վարել օրական, շաբաթական և ամսական տվյալների բազաները
  • Կարգաբերել տվյալների բազաների սերվերները
  • Ապահովել տվյալների պահուստային կրկնօրինակումը
  • Ապահովել ինտեգրումն այլ համակարգերի հետ, կազմել և վարել OLAP հաշվետվություններ, հաշվետվողականության չափանիշներ
  • Ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ
  • Ապահովել ծրագրերի և համակարգերի անխափան աշխատանքը
  • Ապահովել աշխատակիցների ուսուցումը նոր ծրագրերի և փոփոխությունների վերաբերյալ

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • • Բարձրագույն կրթություն, ցանկալի է համակարգչային գիտությունների կամ նմանատիպ ոլորտում
  • • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • • Oracle DB և MS SQL Server 2012/2016-ի հետ աշխատելու փորձ, ներառյալ Query Analyzer գործիքի, պահպանվող ընթացակարգերի, Jobs և Profiler գործիքների կիրառումը
  • • PLSQL/SQL Plus/Transact SQL, JavaScript, VBScript ծրագրերով աշխատելու փորձ
  • • Տվյալների բազայից տվյալների արտահանման և ըստ օգտագործողների պահանջի ամփոփման հմտություններ
  • • Microsoft Access և Excel ծրագրերում տվյալների կառավարման սկզբունքների իմացություն
  • • Ցանկալի է XML լեզվի իմացությունը
  • • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացություն
  • • Ծանրաբեռնված, լարված պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
  • • Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
  • • Թիմում աշխատելու ունակություն, քաղաքավարի պահելաձև
  • • Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվության զգացում
  • • Ժամանակի կառավարման հմտություններ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 31.10.2018 լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և  ուղարկել hr.it@ameriabank.am  էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    27.09.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    31.10.2018

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 18.10.2018 թ., 13:08

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.