ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  «Ամերիաբանկ» ՓԲԸ

ՊԱՇՏՈՆԸ`  Նախագծերի կառավարման գրասենյակի ղեկավար

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
  • վարձատրության մրցակցային պայմաններ և համակարգ` հիմնված աշխատանքի որակի և համակարգային գնահատման վրա

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  Ամերիաբանկը փնտրում է փորձառու, բծախնդիր և մոտիվացված մասնագետի՝ Նախագծերի կառավարման գրասենյակի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու համար: Թեկնածուն պետք է լինի նպատակասլաց, հետևողական, ունենա առաջնորդության ուժեղ հմտություններ: Նա պատասխանատու է լինելու նախագծերի իրականացման սահմանված կարգին, մեթոդաբանությանը և չափանիշներին համապատասխան բանկի բոլոր նախագծերի իրականացման համար, նախագծերի կառավարման չափանիշների պահպանման և ճանապարհային քարտեզների պատշաճ կազմման և կիրառման համար: Նախագծերի կառավարման գրասենյակի ղեկավարը ապահովում է յուրաքանչյուր նախագծի իրականացման համար համապատասխան մշակույթի, նոր աշխատելաոճի և նոր ընթացակարգերի ներդնումը, որը թույլ կտա իրականացնել նախագծերն ավելի արագ ու արդյունավետ կերպով: Նախագծերի կառավարման գրասենյակի ղեկավարը հաշվետու է Ինովացիաների և թվայնացման գծով տնօրենին, սերտորեն համագործակցում է բանկի շահագրգիռ կողմերի և նախագծերի ղեկավարների հետ, նրանց համար հիմնավորում նոր գաղափարները՝ նպաստելով դրանց օգտին որոշումների կայացմանը, և ապահովում իր աշխատանքի արդյունքների տեսանելիությունը բանկի ղեկավարության համար:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Առաջնային պատասխանատվություն կրել նախագծերի կառավարման գործընթացների, մեթոդաբանությունների, ընթացակարգերի և գործիքակազմի մշակման, ներդրման և արդյունավետ կիրառման համար՝ ապահովելով նախագծերի կառավարման համընդհանուր մոտեցման ներդնումը և գործընթացի բոլոր տարրերի բարելավումը
  • Խորհրդատվություն և ուղղորդում տրամադրել նախագծերի ղեկավարներին և նրանց թիմերին նախագծերի կառավարման գործընթացների, ռեսուրսների, որակի վերահսկման, ղեկավարման, կանոնակարգման, գործիքակազմի և չափանիշների կիրառման վերաբերյալ
  • Ղեկավարել ըստ առաջնահերթության նախագծերի դասակարգման և գործունեության հիմնական ուղղությունների կարիքներին համապատասխանեցման գործընթացը
  • Աջակցել նախագծերի համար ռեսուրսների հայթայթման և պլանավորման գործընթացում, լուծել տարբեր նախագծերի միջև ռեսուրսների բաշխման հարցերը
  • Իրականացնել նախագծերի կատարողականի, հիմնական փուլերի, սահմանված թիրախային ցուցանիշների ապահովման մոնիթորինգ, ղեկավարությանը ներկայացնել հաշվետվություններ նախագծերի պորտֆելի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում առաջացող խնդիրների լուծման համար դիմել ղեկավարությանը
  • Ապահովել նախագծերի կառավարման չափանիշների և ընթացակարգերի պահպանումը
  • Պահպանել կապը նախագծերի հովանավորների և շահագրգիռ կողմերի հետ, ապահովել համընդհանուր տեղեկացվածությունը, ներգրավվածությունը և հաղորդակցումը
  • Անհրաժեշտության դեպքում խնդիրներ սահմանել նախագծերի ղեկավարների և նրանց թիմերի համար՝ ապահովելու համար նրանց կողմից նախագծի բոլոր մանրամասների ընկալումը և իրականացման պատշաճ պլանավորումն ու կառավարումը
  • Ապահովել, որ Նախագծերի կառավարման գրասենյակը ծառայի որպես նախագծերի կառավարման և իրականացման ոլորտում փաստաթղթերի, աջակցության, ուղղորդման և չափանիշների սահմանման աղբյուր
  • Մասնակցել նախագծերի կառավարումն ստուգելու գործընթացին՝ ապահովելու համար համապատասխանությունը կազմակերպության չափանիշներին և ընթացակարգերին
  • Ղեկավարել նախագծերի կառավարման ոլորտում անձնակազմի ուսուցումը և մասնագիտական զարգացումը

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Մագիստրոսի կոչում համապատասխան ոլորտում (ցանկալի է՝ կառավարման, տնտեսագիտության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում)
  • Առնվազն 5 տարվա փորձ նախագծերի կառավարման ոլորտում տեղական, միջազգային կամ համաշխարհային կազմակերպությունում
  • Ֆինանսական և/կամ բանկային հատվածում փորձը կդիտվի որպես առավելություն
  • Բանկային գործառնությունների և տեխնոլոգիաների խոր իմացություն, նորագույն միտումների և լավագույն փորձի իմացություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ, բծախնդրություն, հետևողականություն, նպատակասլացություն
  • Առաջնորդության, որոշումների կայացման և խնդիրների լուծման զարգացած հմտություններ
  • Թիմերի ուսուցման և մենթորինգի փորձ
  • Բանակցելու, հարաբերություններ կառավարելու գերազանց հմտություններ, դիվանագիտական ձիրք՝ մարդկանց համոզելու, ազդեցության համապատասխան մակարդակ ապահովելու համար
  • Ղեկավար մակարդակում միջանձնային, հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ
  • Բարձր արտադրողականություն ունեցող թիմեր կառուցելու և առաջնորդելու մեծ փորձ, առաջնահերթություններ սահմանելու, անձնակազմի պարտականությունները բաշխելու, մարդկանց մոտիվացնելու և զարգացնելու ունակություն, նրանց արտադրողականությունը առավելագույնի հասցնելու և ընկերության նպատակներին ու խնդիրներին հաղորդակից դարձնելու կարողություն
  • Կազմակերպչական և նախագծերի կառավարման գերազանց հմտություններ
  • Վերլուծություններ, պլանավորում կատարելու, կանխատեսումներ անելու, բյուջե կազմելու/ֆինանսական հաշվարկներ կատարելու զարգացած հմտություններ
  • Տարբեր նախագծեր իրականացնող տարբեր թիմեր միաժամանակ ղեկավարելու ունակություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Ապագայի բիզնեսի համար բարձրակարգ լուծումներ մշակելու ձգտում, ներգրավվածություն և սեր

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային: Բանկի վարձատրության «O/M» սանդղակին (1,000,000-ից 2,000,000 ՀՀ դրամ) համապատասխան «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար (սահմանվում է գործունեության ընդհանուր արդյունքների և անձնական կատարողականի հիման վրա), ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 31.10.2018 լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և  ուղարկել hr.dd@ameriabank.am  էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    27.09.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    31.10.2018

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 18.10.2018 թ., 13:08

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.