ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  «Ամերիաբանկ» ՓԲԸ

ՊԱՇՏՈՆԸ`  Ինովացիաների կենտրոնի ղեկավար

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
  • վարձատրության մրցակցային պայմաններ և համակարգ` հիմնված աշխատանքի որակի և համակարգային գնահատման վրա

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  Մենք փնտրում ենք ստեղծարար, փորձառու, հեռատես, դինամիկ, մոտիվացված, նորարարական մտածելակերպ և առաջնորդության ուժեղ հմտություններ ունեցող Ինովացիաների կենտրոնի ղեկավարի, ով առաջնորդելու է Ամերիաբանկի ռազմավարական տեխնոլոգիական նախաձեռնությունները և արձագանքը FinTech զարգացումներին, պատասխանատու է լինելու բանկի վաղվա օրվա համար նոր գաղափարների գեներացման, բիզնես հնարավորությունների բացահայտման և հայեցակարգերի մշակման համար` ստեղծելով կոնցեպտներ, դրանց տնտեսական հիմնավորումներ և իրականացնելով նորարարական պիլոտային ծրագրեր: Ինովացիաների կենտրոնի ղեկավարը ապահովելու է նորարարական միջավայրի և մշակույթի ձևավորումը և զարգացումը, նոր աշխատելաոճի և նոր գործընթացների ներդնումը, որոնք ուղղված կլինեն նոր գաղափարների և նորամուծությունների առավել արագ, ցածր ծախսերով և արդյունավետ գեներացմանը և նորամուծությունների ներդրմանը` առաջնորդելով և մասնակցելով նորամուծություններին վերաբերող նախաձեռնություններում: Ինովացիաների կենտրոնի ղեկավարը հաշվետու է լինելու Ինովացիաների և թվայնացման գծով տնօրենին, ապահովելու է ինովացիաների տեսլականի ձևավորումը, համագործակցելու է բանկի ղակավար անձնակազմը ներկայացնող շահագրգիռ կողմերի հետ, նպաստելու է որոշումների կայացմանը` ունենալով աշխատանքի տեսանելիություն բանկի բարձր ղեկավարության, այդ թվում՝ Տնօրենների խորհրդի նախագահի համար:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Համագործակցել Ինովացիաների և թվայնացման գծով տնօրենի և բանկի հիմնական բիզնես ուղղությունների հետ՝ բացահայտելու համար բանկային, վճարային և այլ ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունների ոլորտում առկա ֆինանսական տեխնոլոգիաների հիմնական միտումները, կազմել դրանց արձագանքմանը և որպես հնարավորություններ օգտագործմանը ուղղված նորամուծությունների օրակարգ
  • Որպես ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ մշակել և ներկայացնել առաջարկություններ Ամերիաբանկում ֆինանսական նոր տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ (պիլոտային նախագծերի, ծրագրերի միջոցով
  • ) Առաջնորդել և ապահովել հետազոտությունների և մշակումների իրականացումը, նոր գաղափարների գեներացումը, նոր բիզնես հնարավորությունների ուսումնասիրությունը և բացահայտումը` պրոակտիվորեն ձևավորելով նորարարական պիլոտային ծրագրերի պորտֆել, որը ունի հստակ ռազմավարական, գործնական ուղղվածություն և համապատասխանություն` առավել արդյունավետորն օգտագործելով առկա ֆինանսական միջոցները
  • Որպես ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ, համագործակցելով բանկի ստորաբաժանումների և ղեկավարության հետ, բացահայտել համապատասխան նորարարական նախաձեռնություններ, ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում գործընկերներ, մշակել պիլոտային ծրագրերի և հայեցակարգերի հիմնավորումներ, նպաստել և աջակցել դրանց հաստատումների գործընթացին
  • Հիմնավորված և հաստատված հայեցակարգերը, կոնցեպտները և պիլոտային նախագծերը որպես լուծումներ և պրոդուկտներ ներդնելու և շուկա հանելուն ուղղված գործընացների մշակում` կազմակերպության ներքին նախագծերի իրականացման, կոմերցիոն գործընկերության կամ ֆինանսական տեխնոլոգիան ընկերություններում ներդրումներ կատարելու միջոցով
  • Որպես ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ գիտելիք փոխանակել արտաքին միջավայրում, Ամերիաբանկը ներկայացնել որպես գաղափարների առաջատար, ներկայացնել բանկի նորարարական օրակարգը և ինովացիաների թիմը ներքին և արտաքին ֆորումներում, տարածել նորարարությունների պատմությունը՝ ոգեշնչելու համար գործընկերներին, ազդեցիկ դեր խաղալ Ամերիաբանկի և բանկային հատվածի ապագան կառուցելու ասպարեզում
  • Կառուցել ամուր հարաբերություններ բանկի ստորաբաժանումների հետ՝ համապատասխանեցնելու համար նորարարական նախաձեռնությունները բիզնեսի կարիքներին
  • Կառուցել, մոտիվացնել և զարգացնել ինովացիաների՝ բարձր կատարողական ունեցող թիմ, ապահովել թիմային ոգին, պատասխանատվության զգացումը, փոխօգնությունը և փոխգործակցությունը, զարգացնել թիմի գիտելիքը և հմտությունները տենխոլոգիաների առևտրայնացման, բիզնեսի նոր խթանների և նոր զարգացող տեխնոլոգիաների ոլորտներում
  • Առաջնորդել մշակութային փոփոխությունը, որն անհրաժեշտ է բարձրակարգ ինովացիոն թիմի ստեղծման համար, թիմի, որն ուղղված է գերազանց սպասարկում ապահովելուն և ծանրակշիռ ու հիմնավորված խորհրդատվություն տրամադրելուն
  • Ապահովել բոլոր գործողությունների համապատասխանությունը գործող օրենսդրությանը, ռիսկերի կառավարման պահանջներին և ներքին իրավական ակտերին
  • Սահմանել նորարարությունների կատարողականը չափող ցուցանիշներ ըստ բանկի գործունեության ընդհանուր նպատակների, ներկայացնել նպատակային ցուցանիշների կատարման հաշվետվություններ և առաջարկներ բարելավման ենթակա ոլորտների վերաբերյալ

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Մագիստրոսի կոչում համապատասխան ոլորտում (ցանկալի է՝ կառավարման, տնտեսագիտության, տեղեկատվական կամ հաշվողական տեխնոլոգիաների ոլորտում)
  • Առնվազն 5 տարվա փորձ ինովացիաների և թվայնացման ոլորտում տեղական, միջազգային կամ համաշխարհային կազմակերպությունում
  • Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ հետևյալ ոլորտներից որևէ մեկում՝ բանկային գործունեություն, ՏՏ, հեռահաղորդակցություն
  • Բանկային գործառնությունների և տեխնոլոգիաների խոր իմացություն, նորագույն միտումների և լավագույն փորձի իմացություն
  • Գաղափարային առաջնորդության հմտություններ, նորարար մտածողություն և մոտեցումներ սերմանելու, ղեկավարությանը արդյունավետորեն համոզելու ունակություն
  • Ֆինանսական տեխնոլոգիաների և մրցակցության իմացություն, առկա միտումների հիման վրա գործողություններ ձեռնարկելու փորձ
  • Նոր հիփոթեզներ գեներացնելու, սեղմ ժամկետներում պիլոտային լուծումներ մշակելու, դրանք խստորեն փորձարկելու և ներդնելու ունակություն
  • Առաջնորդության, որոշումների կայացման և խնդիրների լուծման զարգացած հմտություններ
  • Բանակցելու, հարաբերություններ կառավարելու գերազանց հմտություններ, դիվանագիտական ձիրք՝ մարդկանց համոզելու, ազդեցության համապատասխան մակարդակ ապահովելու համար
  • Ղեկավար մակարդակում միջանձնային, հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ
  • Բարձր արտադրողականություն ունեցող թիմեր կառուցելու և առաջնորդելու մեծ փորձ, առաջնահերթություններ սահմանելու, անձնակազմի պարտականությունները բաշխելու, մարդկանց մոտիվացնելու և զարգացնելու ունակություն, նրանց արտադրողականությունը առավելագույնի հասցնելու և ընկերության նպատակներին ու խնդիրներին հաղորդակից դարձնելու կարողություն
  • Կազմակերպչական և նախագծերի կառավարման գերազանց հմտություններ
  • Վերլուծություններ, պլանավորում կատարելու, կանխատեսումներ անելու, բյուջե կազմելու/ֆինանսական հաշվարկներ կատարելու զարգացած հմտություններ
  • Տարբեր նախագծեր իրականացնող տարբեր թիմեր միաժամանակ ղեկավարելու ունակություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Ապագայի բիզնեսի համար բարձրակարգ լուծումներ մշակելու ձգտում, ներգրավվածություն և սեր

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային : Բանկի վարձատրության «M/P» սանդղակին (2,000,000-ից 4,000,000 ՀՀ դրամ) համապատասխան «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար (սահմանվում է գործունեության ընդհանուր արդյունքների և անձնական կատարողականի հիման վրա), ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 31.10.2018 լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և  ուղարկել hr.dd@ameriabank.am  էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    27.09.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    31.10.2018

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 18.10.2018 թ., 13:08

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.